14 01 2024

Հերոսի կերպարը հավասարեցնում է ամենավերջին հակահերոս դավաճանի հետ․ Գագիկ Ասատրյան

Հերոսի կերպարը հավասարեցնում է ամենավերջին հակահերոս դավաճանի հետ․ Գագիկ Ասատրյան

Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Ասատրյանը գրում է․

«Մինչ օրս ես անկեղծորեն զարմանում եմ մարդկանց վրա, ովքեր նիկոլական պրոպագանդային վերաբերվում են մակերեսորեն։ Գաղտնիք չէ, որ նիկոլն ու իր կինը ցանկացած նախապատրաստվելիք ողբերգության բոթը հասարակությանը տալիս են սիմվոլիզմ օգտագործելով։ Թարմ դեպքերից հիշեցնեմ աննայի՝ էնշտեյնի շապիկով ու գրքով հրապարակված լուսանկարը, որտեղ գրված էր ՝ «իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»։ Դա դեռ Արցախի տեղահանումից առաջ էր, իսկ բուն տեղահանման ընթացքում կհիշեք նրա՝ իրենից անչափ գոհ դեմքով հրապարակված լուսանկարը։ Սատանայական սիմվոլիկան սրանց գործողություններում զբաղեցնում է առանցքային դեր, որը մենք վերջին օրերին տեսանք արդեն մեր ժամանակի հերոսի կերպարի մեջ։ Իսկ ինչ տեսանք մենք առաջին հայացքից ուսուցիչ, ով աշխատել է դպրոցում, դասավանդել է և այլն։ Իսկ ինչ է դրա տակ թաքնված իրականում արդեն սիմվոլիզմի առումով։

Ուրեմն ընտրված կերպարը, գիտենք, որ խոջա բաղիրի սերունդն է, իսկ ով է խոջա բաղիրը, արդեն կարդացած կլինեք Բակունցի պատմվածքում։ Էականը էստեղ նա չէ, թե բաղիրն ով է եղել իրականում, այլ նա, թե բաղիրի կերպարն ինչպես է ընկալվում մինչ օրս: Այստեղ հետաքրքրականն այն է, որ նիկոլը ցանկանում է ցույց տալ, որ «դավաճան պապի թոռը» այսօր կարող է հերոս լինել։ Զուգահեռման համար հիշեցնեմ, որ նույն նիկոլի պապը ժամանակին հռչակվել է դավաճան Հայրենական պատերազմի ժամանակ (ըստ տեղեկությունների), իսկ նիկոլը, ինչպես տեսանք, 2018-ին մասսաների կողմից արդեն փրկիչ էր ու նոր մեսիա։

Գալով բուն թեմային՝ նշեմ, որ նիկոլը շատ է սիրում մեկին հերոսացնել նույն մասսաների համար, իսկ հետո նույն հերոսին դարձնել հակահերոս (օրինակ՝ պատերազմի ժամանակ հռչակված Ազգային հերոս, ով հետո «բաքսի» է գողանում)։ Սա էլ արվում է նրա համար, որպեսզի մարդկային գիտակցությունից ամբողջապես ջնջվի հերոսի նկատմամբ սովորական մարդու պատկերացնումները։ Իսկ ո՞վ է հերոսը մարդու համար, իհարկե նա, ով կրում է կարծրատիպային ու վեհ արժեքներ, ով կռվում է հանուն այդ արժեքների, ով պայքարում է, ապրում, կամ մեռնում է հանուն դրանց։

Հետևաբար՝ գալով նոր ժամանակների հերոսի կերպարին՝ մենք սկզբում տեսանք շարքային մի ուսուցչի, ով ասում էր, որ հազիվ պետություն ենք դառնում, իսկ այսօր արդեն մեկին, ով դժգոհում է զոհվածի մոր ողբաձայնի աղաղակից, ով Տեղից այն կողմ համարում է ադրբեջան, ով իր ողջ հայացքներով պարզապես հերոսի կերպարը հավասարեցնում է ամենավերջին հակահերոս դավաճանի, ինչու չէ` նույն խոջա բաղիրի կերպարի հետ։

Այսպես է խեղվում կարծրատիպը, այսպես է խեղվում արժեքը, այսպես է լինում, որ նիկոլականները կարող են խոսել Գերբի վրայից Արարատ հանելու մասին, կարող են խոսել թուրքի հետույքը պաչելու մասին։ Իսկ ինչո՞ւ նիկոլի «հերոսը» չպետք է խոսի այն մասին, որ ադրբեջանը եկել է ու հետ է գրավել իր տարածքը։

Նիկոլը շատ ավելի խելացի է, քան մարդիկ և ինչու չէ, ընդդիմությունը կարծում է, իսկ նիկոլի «հերոսները» ավելի ցեղանենգ, քան կարելի է պատկերացնել»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության կազմակերպած «Մեր ժամանակների հերոսը - 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացած մաթեմատիկայի ուսուցիչ, գորիսեցի Սեւադա Խոջաբաղյանը, ելույթում ասել էր. «Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում...»։

Մամուլի հետ զրույցում էլ նշել է, որ ճիշտ է ասել։ Լրագրողի դիտարկմանը, թե թուրքերը մտել են Սյունիք, պատասխանել է․ «Թուրքերը մտել են այն տարածք, որոնք Սովետական Միության ժամանակ իրենցն է եղել, Հայաստանի տարածք չէ։ Օրինակ, Շուռնուխի ճանապարհի կեսը եղել է Ադրբեջանինը։ Նրանք պատերազմում հաղթել են, իրենց տարածքներին տեր են կանգնել»։ 

Ինչ վերաբերում է մեր ունեցած հազարավոր զոհերին, պատասխանել է․ «Պատերազմը միշտ էլ ունեցել է իր զոհերը, եթե ամեն զոհի ծնողներ` որոշ ծնողների նման, սարքեն ողբերգություն, երկիրը չի կարող ոտքի կանգնել»։

Մրցաանակաբաշխությունից ի վեր քննադատությունների է արժանանում «Մեր ժամանակների հերոսը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ