14 01 2024

Սա ախուրյանցի անո չէ, որ ծիծաղենք ու մոռանանք, սա դպրոց է մտնում․ Լուսինե Հարոյան

Սա ախուրյանցի անո չէ, որ ծիծաղենք ու մոռանանք, սա դպրոց է մտնում․ Լուսինե Հարոյան

Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «մեր ժամանակների հերոսը» մրցանակակիր Սևադա Խոջաբաղյանի հարցազրույցին՝ գրելով

«Էս տեսակը թշնամի նիկոլահորի ամենավտանգավոր, ամենաեղկելի, ամենաքստմնելի, ամենաանբարո տեսակն է:

Սա ախուրյանցի անո չէ, որ ծիծաղենք ու մոռանանք:

Սա դպրոց է մտնում, սա աշակերտներ է «կրթում»:

Գորիսեցի երեխային, որ ամեն օր տեսնում է ադրբեջանական դրոշը ու գտնվում է ադրբեջանցու բռի մեջ, սա պատմում է, որ դա ճիշտ է, որ ադրբեջանցիները հիմա իրենց հողում են, որ Արցախը ու Գորիսը ադրբեջանական են, որ տղերքը զոհվել են, լավ են արել, իրենց ծնողները չպիտի ողբերգություն սարքեն դրանից, որ միայն նիկոլը կարողացավ պետություն սարքել՝ արյան գնով պահած Արցախը իր անգնահատելի ռեսուրսներով նվիրելով թշնամուն ու Հայաստանը բզկտելով, ոստիկանական այլանդակապետություն ստեղծելով, աստղաբաշխական տուրքեր ու հարկեր սահմանելով, գյուղական համայնքները խոշորացնեով ու ոչնչացնելով:

Սա մեր օրերի վահե իսխանն է:

Չէ, սա ավելի վատ է, քան վահե իսխանը, վահե իսխանը երեխա չէր «կրթում» ու գիտակցում էր, որ ինքը դավաճան է ու գաղտնի էր գործում:

Իսկ այս նողկալի վիժվածքը հպարտանում է իր տեսակով՝ մեր օրերի ահասարսուռ նիկոլաիրականությունն է:

Ես դժվարանում ու վախենում եմ պատկերացնել սրա նման ազգադավ, ծախու տականքի պատճառած աղետը:

Ծախու տականք, որին այդպես կուրացրել է ճիվաղի շնորհած մրցանակը:

Սրա մասին նախորդ գրառմանս տակ շատ ֆեյսբուքյան ընկերներ-գաղափարակիրներ համաձայն չէին ինձ հետ:

Իսկ հետաքրքիր է, հիմա ի՞նչ եք մտածում»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության կազմակերպած «Մեր ժամանակների հերոսը - 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացած մաթեմատիկայի ուսուցիչ, գորիսեցի Սեւադա Խոջաբաղյանը, ելույթում ասել էր. «Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում...»։

Մամուլի հետ զրույցում էլ նշել է, որ ճիշտ է ասել։ Լրագրողի դիտարկմանը, թե թուրքերը մտել են Սյունիք, պատասխանել է․ «Թուրքերը մտել են այն տարածք, որոնք Սովետական Միության ժամանակ իրենցն է եղել, Հայաստանի տարածք չէ։ Օրինակ, Շուռնուխի ճանապարհի կեսը եղել է Ադրբեջանինը։ Նրանք պատերազմում հաղթել են, իրենց տարածքներին տեր են կանգնել»։ 

Ինչ վերաբերում է մեր ունեցած հազարավոր զոհերին, պատասխանել է․ «Պատերազմը միշտ էլ ունեցել է իր զոհերը, եթե ամեն զոհի ծնողներ` որոշ ծնողների նման, սարքեն ողբերգություն, երկիրը չի կարող ոտքի կանգնել»։

Մրցաանակաբաշխությունից ի վեր քննադատությունների է արժանանում «Մեր ժամանակների հերոսը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ