Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մեր օրերի «հերոսը»
Նախ պիտի ճիշտ ընկալենք, թե ինչ է նշանակում մեր օրերի հերոս, և ինչ է նշանակում հերոս, քանի որ ինչպիսին օրերն են, այնպիսին էլ հերոսները...
Ցավոք պատմությունը որքան էլ կրկնվելու հատկություն ունի, այնքան էլ ըստ ժամանակի կառավարիչների կամ պետական թելադրանքով «մոդաների» նույն արարքը տարբեր ժամանակներում տարբեր գնահատական է ստանում՝ մի դեպքում հերոս է ճանաչվում, մյուսում ազգային ուժերի կողմից սրախողխող է արվում...
Փորձեցի տևական ժամանակ հետևել, թե ինչպես է քննարկվում նիկոլի ժամանակների հերոսը՝ ոմն Խոջաբաղյանը, ցավոք կրկին բովանդակային քիչ քննարկման ականատես եղանք, առավել քննարկվեց նրա արտաքինը, կամ կազմվածքը, բայց սա Աստծո գործն է և անքննելի...
Իսկ ավելի խորը ուսումնասիրությունը և Գորիսի ընկերների պատմածներն ու նրանց պապերից մեզ հասած տեղեկությունները, ինչպես նաև Ակսել Բակունցի հայտնի «Նամակ Ռուսաց թագավորին» պատմվածքը տալիս են հիմնական պատասխանը.
Նիկոլի հերոսը հայտնի Խոջա Բաղիրի ժառանգներից է, ով ժամանակին թուրքերին զենք է վաճառել, նրա մասին Բակունցը բավականին խիստ է պատմում, ինչի արդյունքում Նժդեհը որոշել է նրա պատիժը իրկանացնել սրախողխող անելով և 7 օր կախելով ծառից, որպեսզի բոլորը տեսնեն ինչ է սպասվում դավաճանին:
Ըստ տարեց Գորիսեցիների տևական ժամանակ այդ տոհմի ժառանգներին նույնիսկ աղջիկ չեն տվել:
Հիմա չգիտեմ իր ինչ արժանիքների համար հերոս հռչակված (ի դեպ, որպես մաթեմատիկոսի իր գիտելիքները կասկածի տակ չեմ դնում, չնայած վստահ եմ, որ իրեն որպես Մաթեմատիկոսի չի տրվել այդ կոչումը, քանի որ քիչ չեն իր չափ այդ գիտությանը տիրապետողները, իսկ այ որպես մանկավարժ՝ վստահ լավագույնը չէ առնվազն նրա համար, որ մանկավարժը առարկայից զատ պիտի արժեհամակարգ փոխանցի սերունդներին, իսկ այս մարդը կրում է իր գենետիկ արժեքը՝ թուրքի հետ բարեկամության ու քիրվայության արժեքը) հետևաբար սա մի մեծ թշնամական ծրագրի մասնիկ է, լի սիմվոլիզմով և այս իշխանությանը հատուկ ցինիզմով, ի դեպ հենց նիկոլն է առաջինը հիշատակել Բակունցի վերը նշված պատմվածքը (բնականաբար բացասական երանգով):
Նույնիսկ այս գիտակցմանը գալով չէի անդրադառնա այս ճղճիմ Չհային, եթե սա իրեն «Հերոս» չզգար ու հարցազրույցներում մեր նահատակված տղաների ծնողներին վարկաբեկող կամ իր արժեհամակարգը թելադրող բարբաջանքով հարցազրույց չտար...
Իսկ որպես ամփոփում.
Հերոսը Նժդեհն էր, ոչ թե Խոջա Բաղիրը, Հերոսը Մեր սուրբ հողի համար կռիվ տված,ողջ, վիրավոր , կամ ցավոք նահատակված տղերքն են, այլ ոչ թե խոջաբաղյանը...»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության կազմակերպած «Մեր ժամանակների հերոսը - 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացած մաթեմատիկայի ուսուցիչ, գորիսեցի Սևադա Խոջաբաղյանը, ելույթում ասել էր. «Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում...»։
Մամուլի հետ զրույցում էլ նշել է, որ ճիշտ է ասել։ Լրագրողի դիտարկմանը, թե թուրքերը մտել են Սյունիք, պատասխանել է․ «Թուրքերը մտել են այն տարածք, որոնք Սովետական Միության ժամանակ իրենցն է եղել, Հայաստանի տարածք չէ։ Օրինակ, Շուռնուխի ճանապարհի կեսը եղել է Ադրբեջանինը։ Նրանք պատերազմում հաղթել են, իրենց տարածքներին տեր են կանգնել»։
Ինչ վերաբերում է մեր ունեցած հազարավոր զոհերին, պատասխանել է․ «Պատերազմը միշտ էլ ունեցել է իր զոհերը, եթե ամեն զոհի ծնողներ` որոշ ծնողների նման, սարքեն ողբերգություն, երկիրը չի կարող ոտքի կանգնել»։
Մրցաանակաբաշխությունից ի վեր քննադատությունների է արժանանում «Մեր ժամանակների հերոսը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը