Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․
«Ինչո՞ւ պետք է մարդը գումար վճարի, եթե մեծ մասամբ չի փոխվել հին գնացուցակով ցուցատախտակները։ Երևանի շատ վայրերում այս պահին դեռ կան հին ցուցատախտակներ, բայց օրենքն ուժի մեջ է մտել և գործում է երեկվանից։ Այսինքն քաղաքապետարանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը, բայց փոխարենը քաղաքացուց գումար է «շորթում»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը