25 06 2024

Երևանը և ՀՀ քաղաքացին մի շարք լուրջ հմնախնդիրների առաջ մնացել են միայնակ. Արշակ Սարգսյան



Երևանը և ՀՀ քաղաքացին մի շարք լուրջ հմնախնդիրների առաջ մնացել են միայնակ։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը:

«Նստաշրջանն ավարտվում է, բայց քաղաքի ու քաղաքացիներ խնդիրները չեն ավարտվում, քանզի դեռ կա անորակ կառավարում: Աանապահով ընտանիքներ, միայնակ ծերեր, խնամքի կարիք ունեցող երեխաներ՝ իրենց բազմաբովանդակ խնդիրներով: Երևանը թաղված է ացբի ու փոշու մեջ, երթևեկությունն անհնարին է: Ճանապարհներին անհարթություններ, փոսեր, ճանապարհային երթևեկության նշանների սխալ տեղադիրքեր, սխալ կանգառներ, կարմիր կետագծերի անհարկի թանկացումներ: Հասարակական տրանսպորտի անկանոն իրավիճակ, ժամանակացույցի բացակայություն, երեկոյան ժամերին՝ 22:00-ից հետո տրանսպորտի գրեթե իսպառ բացակայություն»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ