29 12 2023

Գագիկ Մելքոնյանի թոռը հարցաքննության ժամանակ պնդել է, թե քոլեջում դանակահարության հետ կապ չունի. «Հրապարակ»

Գագիկ Մելքոնյանի թոռը հարցաքննության ժամանակ պնդել է, թե քոլեջում դանակահարության հետ կապ չունի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝  ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի սկանդալի մեջ հայտնված թոռանը Քննչական կոմիտեում հարցաքննել են: 

Մելքոնյանի թոռը տեւական ժամանակ որոնվում էր «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջի ուսանողի դանակահարելու կասկածանքով: 

Վարույթն իրականացնող մարմինը վերջինիս հայտնաբերել է  եւ կանչել հարցաքննության: Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ Մելքոնյանի թոռը «չոր ատկազ» է եկել՝ ասելով, թե ինքը կապ չունի ուսանողի դանակահարության հետ, ավելին՝ քոլեջում ոչ մի դանակահարություն էլ չի եղել:

ՀՀ քննչական կոմիտեի մամումի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հրապարակ»-ին ասել է, որ նախաքննությունը շարունակվում է, դեռևս քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։

Վարույթն իրականացնող մարմնից հարցաքննության եւ քննչական գործողություններին մասնակիցների մասին այլ մանրամասներ չեն հայտնել: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան՝ Գագիկ Կարենի Մելքոնյանի  մասնակցությամբ դանակահարություն է եղել «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջում: 

Դեպքի օրը տուժած ուսանողին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով։ Հարցաքննության ժամանակ տուժած ուսանողը իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոյանի թոռը։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։ Դեպքի օրը տուժած ուսանողին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ