«Իրանցի գործընկերոջս հետ վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ավելացնելու, այն սկզբում 1, ապա տարեկան 3 մլրդ դոլարի հասցնելու հարցը»,- Երևանում հրավիրված մամուլի ասուսլի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Կարևոր ձեռբերում պետք է համարեմ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը, լիահույս ենք, որ համատեղ քայլերի ընթացքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կտեսնենք և ավարտին կհասցվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարարական աշխատանքները»,-ասաց ԱրարատՄիրզոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը