ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Իմ տեղեկություններով, պատրաստվում են լուծարել Բերդի զինվորական հոսպիտալը՝ նույն քաղաքի բժշկական հաստատությանը միավորելու անվան ներքո։
Նույնը սպառնում է նաև Վանաձորի, Վարդենիսի զինվորական հոսպիտալներին։
Նշեմ, որ զինվորական հոսպիտալներն ունեն իրենց բնորոշ կառուցվածքներն ու ենթակառուցվածքները և պատերազմական դրության, մարտական գործողությունների ժամանակ անփոխարինելի հաստատություններ են։
Հատկապես սահմանամերձ համայնքներում, ինչպիսիք են՝ Բերդը, Վարդենիսը, անընդունելի եմ համարում զինվորական հոսպիտալների լուծարումը։
Բացի, այդ, արդյո՞ք քաղաքացիական բժշկական հաստատությունները նման իրավիճակներում կկարողանան իրականացնել զինվորական բուժօգնություն, պատշաճ ձևով կսպասարկեն զինծառայողներին՝ հաշվի առնելով, որ զինվորական բժշկությունն ունի իր յուրահատկությունները։
Զինվորական ստրուկտուրան քաղաքացիական ստրուկտուրային միացնելը, հատկապես մեր իրավիճակում հայտնված պետությունում, կարծում եմ՝ մեծագույն սխալ է։
Չեմ բացառում, որ սա բանակի թուլացմանն ուղղված հերթական քայլն է, թշնամու պարտադրած օրակարգի մի մասը։
Հարցի կապակցությամբ պատրաստվում եմ գրություն ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարությանը։
Նկարում Բերդի բժշկական կենտրոնն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը