ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում էին: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը և Արման Ղազարյանն այցելելեցին Գեղամասար, Կութ և Սոթք համայնքներ, հանդիպեցին համայնքի բնակիչներին, լսեցին նրանց մտահոգությունները, բարձրաձայնած խնդիրներն ու պատասխանեցին համայնքի բնակիչների հարցերին:
Պատգամավորների առաջին կանգառը Գեղամասար համայնքում էր, որտեղ բնակիչները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին, ինչն էլ վերածվեց բաց ու անկեղծ երկխոսության: Տղամարդիկ չունեն հիմնական աշխատանք, եկամտի աղբյուր. սոցիալական և տնտեսական խնդիրների հետ մեկտեղ բնակիչներն առավել մտահոգված են անվտանգային խնդրով, ինչն առավել շոշափելի է դարձել հատկապես վերջին շրջանում՝ իշխանության վարած քաղաքականության հետևանքով:
Իր խոսքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այս տարվա մեջ իրենց երրորդ այցելությունն է մարզի սահմանային գյուղեր:
«Գլխավորը մնում է անվտանգության խնդիրը, որ սրանց վարած քաղաքականության արդյուքնում թուրքը եկել հասել է ձեր գյուղերի բերանն ու մտել Հայաստանի ինքնիշխան տարածք,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը