Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը՝ պահանջելով չեղարկել համայնքների խոշորացման որոշումը:
Ըստ բնակիչների՝ իրենց կարծիքը հաշվի չեն առել, տեսակետ չեն հարցրել: Բնակիչները նշում են, որ դրանից բացի անվտանգային խնդիր կա:
«Մենք ինչքան պետք է ամբողջ գիշեր լուսամուտի դիմաց նստենք, սպասենք՝ թուրքը երբ է գալիս: Որ իրենք Երևանում են, մտածու՞մ են, որ մենք ամբողջ գիշեր անքուն ենք»,-լրատվամիջոցների հետ զրույցում ասաց բողոքող քաղաքացիներից մեկը`նշելով, թե այդ խնդիրը թողած՝ համայնքների խոշորացման մասին են մտածում:
Բնակիչները որոշեցին այսօր բացել ավտոճանապարհը՝ պայմանով, որ եթե 1 օրվա ընթացքում Կառավարությունից պատշաճ արձագանք չստանան, կրկին կփակեն այն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը