Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ: Բնակիչները պնդում են, որ սահմանամերձ բնակավայրերը խոշորացնելը վտանգավոր է։
««Մեր կարծիքը հարցր՞ել են, ասե՞լ են՝ ուզու՞մ եք, թե՞ չեք ուզում»: «Այստեղ փասխտականներ են ապրում, շան տեղ չեն դնում փախստականներին»։ «Մինչև ե՞րբ պետք է ամբողջ գիշեր նստենք, նայենք, տեսնենք՝ թուրքը գալիս է, թե չի գալիս, այդքանը հաշվի առե՞լ են, որ իրենց Երևանում նստած են, մտածու՞մ են, մենք գիշերները քնա՞ծ ենք, թե՞ անքուն ենք»: «Սահմանի բերանին ենք։ Թող իրիկունները գան, տեսնեն, որ սարերի վրա թուրքի լույսերն են վառվում, էդ անեն, ոչ թե համայնքների միացում անեն։ Առաջ Հայաստանի վիճակը, անվտանգոթյունը կարգավորեն»», - հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը