16 09 2021

Արյունահեղություն են ուզում սարքեն՝ խփելով, ծեծելով ձերբակալեն, ոնց որ արեցին Սյունիքում․ Գեղամասարի ղեկավար



Կառավարությունից ոչ մի արձագանք չկա, այսինքն՝ սահմանն իրենց ոչ մի կերպ հետաքրքիր չէ։ Սահմանին ապրող ժողովուրդն է այստեղ հավաքված։ Կարող են հարց տալ՝ ի՞նչն է խնդիրը, թեկուզև չլուծեն, բայց բացարձակ ոչ մի արձագանք՝ ո՛չ մարզպետարանից, ոչ մի տեղից չկա։ Իմ զանգերին չեն պատասխանում։ Արյունահեղություն են ուզում սարքեն՝ խփելով, ծեծելով ձերբակալեն, ոնց որ արեցին Սյունիքում։ Ինչքան հերոս տղաներ կային, բոլորին կալանավորեցին։ Այս մասին լրագրողներին ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Հիշեցնենք, որ Գեղամասար համայնքի բնակիչներ փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը բողոքելով համայնքների խոշորացման դեմ։

«Թող մեր համայնքը ցրողը գա, մեր դպրոցում պահակ նստի, մեր երեխաները դպրոց գնան։ Վախենում ենք երեխաներին դպրոց ուղարկել, դա կարող է վերջին ուղարկելը լինի։ Եթե մարդ են, հասկանում են, ուրեմն թող Փաշինյանի տղան գա, պահակ նստի մեր դպրոցում», - ասաց բնակիչներից մեկը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ