12 12 2023

Այս իշխանությունները փորձում են վերացնել ձկնաբուծությունը Հայաստանում. Գառնիկ Դանիելյան

Այս իշխանությունները փորձում են վերացնել ձկնաբուծությունը Հայաստանում. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

««Եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի, մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել»։ Անդրադառնալով ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրմանը՝ այսպիսի միտք է այսօր հնչեցրել Նիկոլ Փաշինյանը։

Ստացվում է, որ ջրային ռեսուրսների խնայողության անվան ներքո այս իշխանությունները փորձում են վերացնել ձկնաբուծությունը Հայաստանում։ Այլապես, նման խոսքեր չէին հնչի։

Որ ջուրն անվտանգային բաղադրիչ է, դա բոլորիս է հայտնի, բայց ինչու՞ է խոչընդոտվում գյուղատնտեսության միակ աճ գրանցած ոլորտը, այսօր արդեն պարզ դարձավ։

Ցավում եմ, որ տնտեսվարողների խնդրանքը՝ հետաձգելու Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, անտեսվեց։

Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Արարատյան դաշտում հաշվառվել է շուրջ 700 ապօրինի հոր, որոնք լցվում են թշնամի պետություն։

Տեսանյութում կադրեր են ձկնաբուծարաններից, որոնք, ըստ տնտեսվարողների, 100 տոկոսով վերականգնվող ջրեր են։

Հարց է առաջանում․ ջու՞րն է խնդիրը, թե՞ ձկնաբուծությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ