08 12 2023

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆ

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը», - ասել է Զախարովան։

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 «Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը», - ասել է Զախարովան։

 Ռուսաստանը նաև ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունը հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման վերաբերյալ։

 «Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների հարցում»,- ասվում է ուղերձում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ