20 08 2024

Հայաստանը «ընկել է Արևմուտքի երկրների ծուղակը»․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը  «ընկել է Արևմուտքի երկրների ծուղակը»․ ՌԴ ԱԳՆ

Երևանին ձեռնտու է ԵԱՏՄ-ին մասնակցությունից, Մոսկվան հուսով է, որ չի հրաժարվի դրանից ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով, որոնք միայն ներդրումներ և «պայծառ ապագա» են խոստանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է  ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը տեսնելու համար պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության փորձագետ՝ ԵԱՏՄ-ն ձեռնտու է Երևանին։ Մեծ մասամբ հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում, ինչով քչերը կարող են պարծենալ»,- ասել է Աղասանդյանը։

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Երևանի որդեգրած կուրսը՝ դիվանագետը նշել է, որ Հայաստանը  «ընկել է Արևմուտքի երկրների ծուղակը»․

«Այստեղ մեր գործընկերներն ակնհայտորեն ընկել են իրենց ներդրումներ, տեխնոլոգիաներ ու պայծառ ապագա խոստացած Արևմուտքի ծուղակը։ Նման մոտեցումն արդեն բազմիցս կիրառվել է հետխորհրդային տարածաշրջանում։ Եվ մենք բոլորս հիանալի գիտենք և տեսնում ենք, թե ինչ ստացվեց դրանից»,- ասել է Միքայել Աղասանդյանը։ց 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ