ՀԱՊԿ-ում Հայաստանի լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար դռները բաց են։
Այս մասին ՌԻԱ-ին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«Այս փուլում ՀԱՊԿ-ում Հայաստանի լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար դռները բաց են։ Ակնկալում ենք, որ հայ գործընկերները՝ հաղթահարելով կասկածները, կրկին կցուցաբերեն շահագրգիռ համատեղ աշխատանքի հանձնառություն՝ ելնելով բարեկամ հայ ժողովրդի ռազմավարական շահերից»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը