08 12 2023

Նորմա՞լ է՝ կորպուսի հրամանատարներին տուռնիկի վրա նկարելն ու պատմություն դարձնելը. Գեղամ Մանուկյան



Ինչպես հայտնի է, ՀՀ ՊՆ վարչական համալիրում օրերս մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Ատեստավորման առաջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստությունից։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քիչ առաջ անդրադարձավ վերոնշյալին։

«Որքանո՞վ է նորմալ՝ կորպուսի հրամանատարների,  Զինված ուժերի գլխավոր վարչության պետերին տուռնիկի  վրա նկարելն ու պատմություն դարձնելը՝  ա՛յ ատեստացիա… Ուզում եմ հասկանալ՝ լավ, որքանո՞վ է սա հարիր։ Սարքել են մի ամբողջ քարոզաչական բան, տեսեք՝ թե այս մարդիկ տուռնիկի վրա են։  ԱԱԾ համակարգում էլ կա ատեստավորում, որևէ մեկը չի տեսնում դա»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ