ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր էջում գրում է․
«Տևական ժամանակ է, ինչ Վերին Լարսի անցակետում հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներն առաջ չեն շարժվում։ Ծանրաբեռնվածությունը այս անգամ պայմանավորված է Ֆիտոսանիտարիայի մանրամասն զննմամբ։ Մեր տեղեկություններով, մի քանի բեռնատար արդեն ետ է վերադարձել, իսկ մոտ 200 բեռնատար հերթում սպասում են։ Զննումը միանգամայն հասկանալի է, սակայն այն չպետք է հանգեցնի խնդիրների, որոնց պատճառով տնտեսվարողները ֆինանսական վնասներ կկրեն։ Հարցի վերաբերյալ պատրաստվում եմ գրություն ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանը։ Որքան ժամանակ է առկա է խնդիրը, իսկ պատկան մարմինները քայլեր չեն ձեռնարկում այս ուղղությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը