Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երևանի քաղաքապետարանի անիմաստ ծախսերից է հերթական անհեթեթ` 60 միլիոն ՀՀ դրամի մսխումը, որը մեկ միլիոն 600 հազար նրբերանգներով ապահովելու է 3 գույն` պաշտոնական այցերի պատվիրակություններին զմայելու նպատակով, իսկ փոխարենը ունենք հանրակացարանային փլվող ու 21-րդ դարին ոչ հարիր պայմաններում բնակվող երևանցիներ։
Ի վերջո, տիկնա'յք և պարոնա'յք քպկ-ականներ, ՀԵՐԻՔ Է շոուներով խաբեք ազգիս, քաղաքացիների խնդիրների իրական լուծմանն ուղղեք այս մսխվող գումարները։
Երբ Հայկական երկրորդ Պետությունը կորսված է, երբ սեփական երկրում արցախցին չունի կեցության իրավունք, չունի կացարան, երբ երևանցին ապրում է հանրակացարանային ստորացուցիչ պայմաններում, դուք համայնքային գումարները վատնում եք ներգաղթյալ էմիգրանտների ժամանցային զվարճանքները ապահովելուն, նշանակում է դուք մեր երկրում անելիք չունեք... Մաքրեք մեզ ձեր նման աղտից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը