Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը գերազանցել է 13 հազարը։
Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։
Զոհերից 5,5 հազարը երեխաներ են։
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում զոհերի թիվը ´ապշեցուցիչ է և անընդունելիª:
«Այս պատերազմն ամեն օր բերում է ապշեցուցիչ և անընդունելի թվով քաղաքացիական զոհերի՝ ներառյալ կանանց և երեխաներին:
Դա պետք է դադարեցվի: Ես կրկնում եմ անհապաղ մարդասիրական հրադադարի իմ կոչը»,-ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը