16 11 2023

Եռաբլուրի գործով որոշում է կայացվել. Վահան Հովհաննիսյան

Եռաբլուրի գործով որոշում է կայացվել. Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնում  , որ Եռաբլուրի գործով որոշում է կայացվել:

«2022թ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում, զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթրակելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթվ որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը / 9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ/։

Իրավական հարցերին մանրամասն անդրադառնալու ենք ասուլիսով , քրեական վարույթի նյութերին ծանոթանալուց և որոշակի իրավական գործընթացներ անցնելուց հետո, սակայն այժմ ներկայացնեմ մի հանգամանք։

Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով պանթեոն են ուղարկվել ․․․ 439 ոստիկան /անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին/։

Քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը

1․ Հրաձիգներ են

2․ Հրաձիգ նռնականետորդներ և

3․ Հրաձիգ գնդացրորդներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ