Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրել է՝ իշխանության համար Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների ներկայությունը անտանելի է, եկեղեցին էլ թիրախավորում են, քանի որ գիտակցում են՝ իրենց վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է։
«Ես ուրախանում եմ, որ իշխանությունը թիրախավորել է եկեղեցուն ու նրա հավատարիմ սպասավորներին․ սատանան ոչնչից չի վախենում, բայց շան նման սարսափում է հոգևորականի ստվերից անգամ:
Էս իշխանությունը ոչնչից չի վախենում, բայց սարսափում է եկեղեցու անունից անգամ, եկեղեցու սպասավորների ներկայությունը անտանելի է նրա համար:
Եվ եթե հիմա թիրախավորվում է եկեղեցին, ապա պարզ է դառնում, որ իշխանությունն իր վերջը եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում: Թիրախավորումը իշխանության սարսափի արտահայտությունն է»,- գրել է Հովհաննիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը