«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Աբսուրդի հասնող իրավիճակ ունենք, որ արդեն չենք հասցնում բոլոր դատական նիստերին մասնակցել: Ամեն օր ավելանում են մարդկանց թիվը, որոնց վրա շինծու գործեր են կարված: Էն իրավիճակն է ստեղծվել սրանց իշխանության կողմից, որ ամեն ինչ անում են ազատ արտահայտվելու իրավունքից զրկել մարդկանց: Կարևոր է, որ միջազգային կառույցները աչք չփակեն նման իրավիճակի վրա: Նիկոլ Փաշինյանը, 30 տարի լրագրությամբ զբաղվելով, բոլորին զրպարտելով գեթ մեկ ամիս չի նստել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը