29 12 2020

Ցանկացած ցավոտ բան ժողովրդին մատուցեք ժամանակին. ուշացումը առաջացնում է քաոս. Մնացական Բիչախչյան

Ցանկացած ցավոտ բան ժողովրդին մատուցեք ժամանակին. ուշացումը առաջացնում է քաոս. Մնացական Բիչախչյան

Մեր երազանքի երկիրն ունենալու համար իշխանություններ, խոստացեք այն, ինչն իրագործելի է, կոպիտ ասած զերծ մնացեք կեղծ օրակարգերից և ժողովրդի աչքերին թոզ փչելուց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկացած ընտրության ժամանակ նախընտրական քարոզը կառուցեք ապագայի վրա. մի սևացրեք, քլնգեք նախկինին, որովհետև դա առաջացնում է ժողովրդի մոտ մոլորեցնող էյֆորիա,

ցանկացած ցավոտ բան ժողովրդին մատուցեք ժամանակին. ուշացումը առաջացնում է քաոս:

Միավորեք ժողովրդին, հանեք քաղաքական օրակարգից սև ու սպիտակի բաժանումը,

սխալը ընդունեք միանգամից, մի հարձակվեք այն հերքելու համար, այլ գտեք լուծումներ ու շտկեք,

սիրեք ձեզ ընտրողին ու չընտրողին հավասար,

պաշտոնների նշանակեք ոչ թե ձեզ նվիրյալ ու ձեզ վստահելի մարդկանց, այլ ազգի ու պետության նվիրյալներին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ