Ավելի քան 800 մարդ է զոհվել Գազայի հատվածում Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով։ Հարյուրավոր մարդիկ վիրավոր են, հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցչին:
«Գազայի կենտրոնում գտնվող հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ էին» - ասել է ԱՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ «հիվանդանոցի ռմբակոծության հետևանքով բոլոր վիրավորվածները նույնպես խաղաղ բնակիչներ են։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչի խոսքով՝ «նախորդ տարիներին պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև ոչ մի հակամարտության ժամանակ այս հիվանդանոցը երբևէ հարձակման չի ենթարկվել»։
«Այժմ մենք անհանգստանում ենք Գազայի հատվածի մյուս հիվանդանոցների և կլինիկաների համար», - հավելել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը