23 09 2023

«ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից»․ Արշակ սրբազանը խիստ քննադատել է իշխանության գործողությունները



«Դժբախտաբար, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ մեր աջակցելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Դժբախտաբար՝ հասանելիություն չկա, ճանապարհները փակ են։ Բայց ամենակարևորը՝ ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից։ Սա փաստ է։ Այնպես չէ, որ նոր ենք արձանագրում այս փաստի մասին։ Ցավալի, ողբերգական փաստ է, որը վերջին ժամանակներում քանի գնաց՝ ակնհայտ դարձավ»,- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում Եկեղեցին ծանրագույն վիճակում հայտնված արցախահայությանը օգնելու համար։

«Մենք պարբերաբար քննարկումներ ունենում ենք, Գերագույն հոգևոր խորհրդի մնայուն օրակարգի մաս է կազմում, դժբախտաբար, Արցախի աղետալի վիճակը և բազմաթիվ անգամներ փորձեր արվել են նախ կանխելու այդ աղետալի վիճակը և երկրորդ՝ հասնելու մարդկանց անմիջական կարիքներին։

Կարծում եմ՝ ոչ միայն եկեղեցին, այլև ցանկացած կազմկերպություն, ցանկացած մարդասիրական առաքելություն չէր հաջողի շոշափելի քայլ, աջակցություն տրամադրել, եթե այդ ուղղությամբ կենտրոնացված չեն ջանքերը և չեն ուղորդվում ջանքերը ՀՀ իշխանությունների կողմից։ Իսկ իշխանությունները որևէ ձևով չեն ուզում մասնակցություն ունենալ Արցախի առջև հառած խնդիրների կարգավորմանը։

Մենք կանգնում ենք փաստի առաջ, որ ստեցծվում է աղետալի իրավիճակ, հետո սկսում ենք մտածել աջակցության մասին։ Շտապօգնության գործառույթը, կարծում եմ, լավագույնս չի համապատասխանում մեր երկրի կարիքներին»,- նշել է սրբազանը։

Նա նշել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը պարբերաբար հայտարարություններ է կատարել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետ կապված, փորձել ներգրավել եկեղեցիների, պետության ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բայց հասկանալի է, որ հնարավոր չէ համարժեք պատասխան տալ պետությունների կողմից նախաձեռնված քաղաքականությանը։ Հակահայկական հիստերիան իրականացվում է Ադրբեեջանի պետության կողմից և դրան հակադրել եկեղեցու և մասնավոր ազգային կազմակերպությունների ջանքերը, չի կարող արդյունավետ լինել։ Առանց Հայաստանի իշխանությունների աջակցության, անհնար է։ Իսկ որ Հայաստանի իշխանություներն այդ գաղափարին չեն աջակցում, ակնյհայտ է։ «Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին Արցախի նատմամբ հայ ժողովրդի իրավատիրությունից։ 

Դյուրին է գտնել հիմնավորումներ, պատճառաբանումներ, թե ի վիճակի չենք ՀՀ անվտանգությունն ապաովելու և ուրեմն՝ Արցախի իրավունքները պաշտպանելու։ Սա մահացու թեզ է, որը շրջանառության մեջ է դրվել ոչ միայն վերջին տարիներին, այլ վերջին 30 տարիներին։ Ոմանք, չարագուշակ մարգարեի պատմուճանն ուսերին առած, ասում էին, որ Արցախը երբեք չի կարող լինել Հայաստանի կազմում և միայն չէին բավարարվում ասելով, իրենց ամենօրյա գործունեությամբ իրենք նպաստում էին չլինելուն և հակված եմ մտածելու՝ միայն այն պատճառով, որ իրենց սնափառությունը շոյվի և հետագայում կարողանան ասել՝ այո, տեսեք, մենք ճիշտ էինք կանգախագուշակում, իսկ նրանք, ովքեր ուզում էին Արցախը տեսել Հայաստանի կազմում և անախ, սխալվում էին։ կարելի՞ էր այս սնափառությունից ելնելով՝ այդ թեզերը պաշտպանել, այդ ուղղությամբ աշխատել»,- ասել է տեր Արշակ արքեպիսկոպոսը։

Հարցին, թե՝ արդյո՞ք այս պահին անհրաժեշտություն է արցախահայության տեղահանությունն ապահովել, սրբազանը պատասխանել է․ «Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ հավաստիացումներ արվեցին, որ Արցախի բնակչությունը կարող է վերադառնալ Արցախ և անվտանգ ապրել և դրանից հետո հետևեցին այս բռնարարքները, այս լայնածավալ գործողությունները, որի հետևանքով ես չգիտեմ մինչև հիմա որքան զոհ հնարավոր է, որ ունենանք, ո՞ւմ խոսքերին այլևս կարելի է հավատալ, ո՞ւմ խոսքերը կարող են աժանահավատ երևալ։ Ո՞ւմ խոսքերին ապավինելով՝ այդ մարդիկ կարող են շարունակել ապրել այդտեղ կամ վստահ լինել, որ իրենց երեխայի ապագան հուսալի ձեռքերում է։ Ոչ ոք այսօր իրավունք չունի այդ մարդկանց դատելու, նրանց ապագայի վերաբերյալ կանխագուշակումներ անելու, ցուցումներ տալու։ Մարդիկ իրենք պետք է որոշեն։ Իրենք պետք է որոշեն՝ իրենք պատրա՞ստ են մնալու այնտեղ, թե ոչ։ բայց Հայաստանի իշխանությունները այս հարցում պետք է չզլանան, պետք է սոտեղծեն բոլոր պայմանները, որ եթե այդ մարդիկ ցանկանում են վերադառնալ Հայաստան, Հայաստանում ապրել, գոնե մինիմալ հնարավորություններ ստեղծվեն, կարողանան ապրել։ Ոչ ոք չի կարող երաշխավորել Ադրբեջանի կազմում հայերի անվտանգ կեցությունը։ Վերջին իրադարձությւնները դրա օրինակն են։ Ադրբեջանի պետական քաղաքականությունը այնպես է, որ հողի բնիկ տերերին վարեն»։

Տեր Արշակը բնական է համարում, որ եկեղեցուց պետք է սպասելիքները մեծանան։

Ըստ նրա՝ կան սպասումներ, որ իրատեսական չեն, բայց մարդիկ մոլորության մեջ են, Հայաստանի իշխանությունների թեթև ձեռքով՝ մարդիկ դատապարտված են անորոշության։ Մարդիկ անելանելիության ահռելի զգացում ունեն։ Հայացքները ուղղումեն մի վայր, որից կարող են կառչել և այդ որոնումների ճանապարհին հայացքը դիպել է եկեեցուն։ Իսկ ի՞նչ կարող է անել եկեեցին․ «Եկեղեցին 2018 թվականից սկսած՝ տարբեր առիթներով իր մտահոգությունն ու դիրքորոշումն արտահայտել է, ցույց է տվել այն սխալները, որ գործադրում են պետական քաղաքականության շրջանակներում, արտաքին ու ներքին, մատնանշել է ներհասարակական կյանքում բաժանարար գծերի անցկացման, անջրպետների ձևավորման անթույլատրելիությունը, անհանդուրժողկանության մթոլորտի սերմանումը։ Տպավորություն է ձևավորվում, որ մենք պետության տոտալ նախաձեռնողականության դիմաց, անարդյունավետ ջանքեր ենք անում մարդկանց համերաշխության բերելու, միաբանելու, այն դեպքում, երբ իշխանություներն իրենց ամենօրյա գործունեությամբ հասարակության մեջ բաժանարար գծեր են ստեղծում։ 2018 թվականից սկսած՝ իշխանության նախաձեռնությունների զգալի, ճնշող մասը ուղղակիորեն միտված էր հասարակությունը բեկբեկելուն, տարբեր գույների բաժանելուն, քիչ թե շատ հեղինակություն վայելող անձանց հեղինակությունը նվաստացնելուն, անարգելուն, ոչնչացնելուն և դա պատճառաբանելով կոռուպցիայի դեմ պայքարով, տարբեր տեսակի մեղեքրի, հնարավոր ու անհնար մեղքերի մեջ մարդկանց մեղադրելով ։ Դուք տեսաք նաև այդպիսի արշավ եկեղեցու դեմ։ Ո՞վ էր թուլատրողը այդ գործընթացների։ Այդ գործընթացները հանգեցրեցին հասարակության անդառնալիորեն, տրոհման։ Եթե Ատված կամենա, գուցե հնարավոր լինի այդ մեծ անջրպետը հաղթահարել, բայց անդառնալի տրոհվածություն է։ Հասարակության մեջ տրոհվածությունն ընդամենը շահերի, հետաքրքրությունների տարբերություն չէ, արժեքների տարբերություն է»։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ