17 09 2024

Արարատը մեզ համար ուխտ է, հիշողություն, վերադարձ դեպի արմատներ. Արշակ Սրբազան



Արարատ սարը մեզ համար ուխտ է, հիշողություն, վերադարձ դեպի արմատները։ Տարբեր մարդկանց մոտ Արարատ սարի նկատմամբ ֆոբիաներ են ձևավորվել: Այս մասին Մայր տաճարում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Արարատ սարը, Մայր տաճարը, Մյուռոնը հավաքական խորհրդանիշներ են, որոնք բնութագրում են մեր ինքնությունը։ Ավելի արտահայտիչ խորհրդանիշներ չենք գտնի մեր պատմության մեջ։

Զարմանալի է, տարօրինակ, որ մենք կամովի հրաժարվենք այնպիսի խորհրդանիշներից, որոնք  հազարամյակների պատմություն ունեն։

Ի՞նչ է առաջարկվում։ Մեզ առաջարկում են մեր հաջողությունների պատմության մի մասը ջնջենք, քանի որ այդ հաջողությունների որոշ մասը ինչ-որ մարդկանց մոտ ինչ-որ ագրեսիաներ է առաջացնում։ Իհարկե, կարող են նաև ագրեսիաներ առաջացնել, բայց դա այն է, ինչ ունենք։ Մենք չենք կարող մեր ծնողից հրաժարվել միայն այն պատճառով, որ մեր՝ իր զավակը լինելն ագրեսիա է առաջացնում ինչ-որ մարդկանց  մոտ։ Ես ինքնությունը հենց այս կոնցեպտի մեջ եմ տեսնում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ