Քաղաքագիտության բոլոր տեսաբանները պետության նպատակների մեջ սահմանել են երկու գործառույթ՝ մեկը երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումն է, երկրորդը՝ հանրային համերաշխության ապահովումը, հետագայում պետության նպատակների հիմքում դրվել են նաև այլ գործառույթներ ու տեսլականներ: Այս մասին Մայր տաճարում լրագրողների հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը
«Եթե դու չունենաս անվտանգ միջավայր, ավելորդ է խոսել ժողովրդավարությունից, իրավականությունից, սոցիալական ապահովվածությունից. «Ինձ համար աքսիոմի պես պարզ իրականություն է, որ եթե իշխանությունը ձախողվել է գոյաբանական խնդիրների լուծման առաքելության մեջ, ինքը դառնում է սպառնալիք պետության համար։ Եվ այս ըմբռնումները նոր չէ, որ շարադրվում են»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը