«Ո՞րն է Արցախի ապագայի Ձեր տեսլականը,հնարավո՞ր է մի օր պարզվի, որ 120 հազար հայ զրկանքներ կրեց ու կրում է հանուն ոչնչի»,-ուղիղ տեսակապով ընթացող ասուլիսի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանից հետաքրքրվեց լրագրողը:
«Շատ ծանր բառեր են՝ «հանուն ոչնչի…», որ ժամանակին արտաբերվեց շատ հայտնի անձի կողմից: Վստահ ու համոզված եմ, որ հանուն ոչնչի, գոնե մեր պարագայում, ոչինչ չի լինում»,-պատասխանեց Դավիթ Իշխանյանը՝ հավելելով. «Հասարակության մեջ ձևավոված մտայնությունը, որ 90-ականների մեր հաջողությունը զրոյացվեց 2020 թվականին, այդպես չէ. մենք պետք է արձանագրենք՝ ճակատամարտը տանուլ ենք տվել, բայց պատերազմը շարունակվում է, այն, ինչ տեղի է ունենում այսօր ևս պատերազմի շարունակությունն է՝ այլ բույթով: Վերջապես, ուղղակի եթե ռազմական գործողությունները չկան, եթե հաճախակի կրակոցնր չենք լսում, չի նշանակում որ պատերազմն ավարտված է:
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը փաստաթուղթ է, որը պետք է ընդունենք որպես զինադար, ուզենք, թե՝ չուզենք. 120 000 մարդու, նաև այն 21 հազար 500-ի, որ Արցախից դուրս են, պարտավոր ենք ուենալ մեր տեսլականի մեջ փայլուն ապագայով, բառը գուցե շատ մերկապարանոց է, գուցե այստեղ հնչեղ տեսք չպետք է ունենա, բայց, այնուհանդերձ, երբ դու ունես նպատակ և այդ նպատակին հասնելու համար համապատասխան միջոցներ ես օգտագործում և փնտրում այս պարագային դու կարող ես հասնել քո նպատակին: Կարծում եմ այսօր շատ դժվար է հանրությանը մարսելի դարձնել տեսլականը, որ ունեմ, իսկ այդ տեսլականը բխում է այն սկզբուքներից ռազմավարական, որոնք մենք ամրագրել ենք 30 և ավելի տարիներ առաջ…
Պայքարը շարունկավում է, կան առողջ ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ունեն համապատասխան տեսլականը, այդ տեսլականը մեր ինքնորոշման իրավունքի իրացման մեջ է, այդ տեսլականը մեր այն նպատակների մեջ է, որ մենք ամրագրել ենք 1988 թվականին՝ Մայր հայրենիքին միավորվելու գաղափարով, այդ տեսլականը, վերջապես, պետք է ասել հետևյալ բառերի մեջ է, որը ոչ թե զուտ բառեր են այլ ճանապարհ է, ազգային ազատագրական պայքար, մենք գտնվում ենք ազգային ազատագրական պայքարի շատ ծանր փուլում՞,«ասաց Դավիթ Իշանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը