Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է։ Իր 55-ամյակը նա դիմավորում է ադրբեջանական գերության մեջ։
Հիշեցնենք, որ2023 թվականի օգոստոսի 7-ին ընտրվել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ: 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է Դավիթ Իշխանյանին, և այդ պահից նա գերու կարգավիճակով պահվում է Բաքվում:
Հոկտեմբերի 3-ին գերեվարվել և Բաքու են տեղափոխվել Արցախի Հանրապետության երկու նախկին առաջնորդները՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ինչպես նաև ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը