03 11 2023

Դավիթ Իշխանյանը Բաքվից 2 անգամ զանգել է ընտանիքին. Yerkir.am

Դավիթ Իշխանյանը Բաքվից 2 անգամ զանգել է ընտանիքին. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. Հայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել, առանձնակի ոչ մի բան չենք խոսել․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի որդին։

«Տեսակապով չենք խոսել, սովորական հեռախոսազանգ է եղել,  առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։ Առողջական վիճակը լավ է, մեկ անգամ էլ, իմ տեղեկություններով, կարմիր խաչից են այցելել հորս (Դավիթ Իշխանյանին)»,-ասաց Արմեն Իշխանյանն ու ընդգծեց՝ անձմբ իրեն է զանգել և իր հետ է խոսել։

Ապրումները հեշտ չեն, ծանր են, սպասում ենք, ասաց Արմեն Իշխանյանն ու խնդրեց այլ հարցեր չհնչեցնել։

Հիշեցնենք, որ Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահների հետ գերեվարվել է հոկտեմբերի սկզբին։ Բաքուն նրան մեղադրում է ահաբեկչության համար։ Իշխանյանը, ինչպես և նախկին նախագահները 4 ամսով կալանավորվել են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ