17 08 2023

Գյումրու ողբերգական դեպքից հետո Փաշինյանն առաջին հերթին ստուգել է՝ հո վարորդները տուգանքներ չեն ունեցել



 

«Շիրակի մարզի ողբերգական ավտովթարից անմիջապես հետո փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները վթարը կանխարգելելու համար»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շիրկի մարզում ողբերգական վթարին, որը խլել էր 11 կյանք։

Փաշինյանն ասաց, որ առաջին հերթին ստուգել են՝ վարորդների փաստաթղթերը նորմալ են եղել, թե ոչ, հո շատ խախտումներ չեն ունեցել։ Պարզվել է, որ ամեն ինչ նորմալ է։

Քննչական Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ասաց, որ դեպքի վերաբերյալ նշանակված է փորձաքննություն։ Դեռ որևէ արտառող բան չի բացահայտվել, անգամ դեռ պարզ չէ ով է եղել մեղավորը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի բախվել էին «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, վիրավորվել՝ 6-ը։ Ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ