15 08 2023

Հզոր պայթյուն Մախաչկալայում․ զոհերի թիվը հասել է 35-ի

Հզոր պայթյուն Մախաչկալայում․ զոհերի թիվը հասել է 35-ի

Այսօր գիշերը Մախաչկալայի հյուսիսում գտնվող «Նաֆտա-24» գազալցակայանում հզոր պայթյուն է տեղի, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Զոհերի թիվը հասել է 35-ի։
«Մախաչկալայում հրդեհի վայրում հայտնաբերվել է ևս 5 մարդու դի։ Զոհերի ընդհանուր թիվը կազմել է 35։ Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները», - ասված է ՌԴ ԱԻՆ-ի թելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհի և տասնյակ տուժածների մասին։ Հայտնի է, որ զոհերից երեքը երեխաներ են։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ