Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի հանքահորում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 13-ից հասել է 19-ի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է նահանգի նահանգապետին կից ճգնաժամային կառավարման վարչության ղեկավար Մոհամմադ Ալի Ախունդին։
«Թաբասի հանքավայրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացածների թիվը 13-ից հասել է 19-ի»,-Ախունդիի խոսքերն է մեջբերում Shafaqna գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի պետական Mehr գործակալությունը հայտնել էր, որ Թաբասում հանքահորում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել 12 մարդ։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը