27 07 2023

Վանդալիզմ՝ վերանորոգման քողով

Վանդալիզմ՝ վերանորոգման քողով

 Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել.  

«Վանդալիզմ՝ վերանորոգման քողով.

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքը, երբ անցավ ադրբեջանական բանակի հսկողության ներքո, 1992 թ. վանդալները ոչնչացրեցին եկեղեցու մուտքի` 1742 թ. շինարարական արձանագրությունը, իսկ այժմ՝ 2023 թ., երբ վանքը նորից անցել է վանդալների հսկողությանը՝ նրանք վանդալական ոճով «վերանորոգում» են նույն շքամուտքը:

Հ.Գ. Լուսանկարներում՝ վանքի շքամուտքի արձանագրությունը մինչև ոչնչացումը, ոչնչացումից հետո և տեղում անճոռնի մի այլ քարի տեղադրումից հետո»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ