23 01 2024

Վանդալիզմ՝ Արցախի Սպիտակ խաչ վանքում

Վանդալիզմ՝ Արցախի Սպիտակ խաչ վանքում

Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետությունում շարունակվում է  պետական  մակարդակով  իրականացվել հայկական  մշակութային ժառանգության  յուրացման  քաղաքականությունը:

«Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ն ահազանգում է, որ ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում,  այդ քաղաքականությունից զերծ չեն մնում նաև աղվանական ներկայացվող եկեղեցիներն ու խաչքարերը:

«Այսօր «Արարատ» տելեգրամյան ալիքը  լուսանկար է հրապարակել, որտեղ  հստակորեն երևում  է Սպիտակ խաչ վանքում  կատարված  հերթական  վանդալիզմը

Սպիտակ խաչ վանքը գտնվում է բռնազավթված Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Վանք գյուղում` մի բլրի վրա։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում  է, որ Ադրբեջանը պետական մակարդակով  Արցախում  ոչնչացնում է հայկական հետքը: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելվում  է մշակութային արժեքների գողությունը, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև՝ դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն»,- նշում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ