26 10 2024

44-օրյա պատերազմի մասնակիցների նկարները ներկած 62-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել

44-օրյա պատերազմի մասնակիցների նկարները ներկած 62-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել

Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։ 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։ 

Նախաքննությունը շարունակվում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ