20 07 2023

Արգելել են դաշնակցական Ասլան Ասլանյանին մուտքը Հայաստան. Գեղամ Մանուկյան

Արգելել են դաշնակցական Ասլան Ասլանյանին մուտքը Հայաստան. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է. 

«Վաղ առավոտյան զանգ եմ ստանում: Հոլանդիայի դաշնակցական ընկերներից մեկն է՝ Ասլան Ասլանյանը: Հուզված ձայնով տեղեկացնում է, որ Հայրենիք է եկել ընտանիքով, ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու, մի քանի այլ սկաուտների հետ, բայց իրեն սահմանապահներն արգելել են մուտք գործել երկիր:

Հայրենիքի ազգադավ իշխանությունը ԱՐԳԵԼԵԼ է: Ենթադրեցի, որ այս իշխանության կազմած խայտառակ սև ցուցակում է անունը: Հարցնում եմ՝ «ցույցերի մասնակցե՞լ ես», ի նկատի ունենալով հականիկոլական ակցիաները: Պատասխանում է՝ միշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների ու այդ երկրների դեմ:

Համահայկական միջոցառման է եկել, սրանք արգելք են դնում:  Թուրքի իշխանությունները: Հոլանդիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայան, դուրդ գալի՞ս է, թե հայրենի Արցախիցդ հրաժարված այս դավաճանական վարչախումբը ինչ անում: Ասլան Ասլանյանի անունը դու՞ ես փոխանցել, որ արգելվի մուտքը Հայրենիք»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ