19 07 2023

Ախուրյանում ՔՊ-ն տիրացավ իշխանությանը

Ախուրյանում ՔՊ-ն տիրացավ իշխանությանը

 

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում ավագանին նոր ղեկավար է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Ախուրյան ԲԿ-ի տնօրեն Զավեն Մանուկյանին։

Մինչ այս, համայնքապետը ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանն էր, որը վերընտրվել էր 2021 թվականի ընտրությունների արդյունքում՝ հավաքելով  ավագանու 14 անդամի ձայն։ ՔՊ թեկնածու Ալբերտ Այվազյանը՝ մեկ ձայնով պակաս։

Օրերս հրաժարական տվեց Արծրունի Իգիթյանը։ Տեղեկություններ հրապարակվեցին, որ իշխանությունն է պահանջել ու հասել հրաժարականին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ