Երեկ Ախուրյանի տարածաշրջանում ֆերմերները հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դռան մոտ, պահանջում էին ոռոգման համակարգի բարելավում: Այնտեղ խայտառակ վիճակ է, Արփի լիճը գրեթե դատարկ է, գրեթե 8 միլիոն խմ ջուր հազիվ լինի, իրականում պետք է 100 մլն խմ լիներ, իսկ Արփին այդ տարածաշրջանին ոռոգմամբ է ապահովում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը։
«Դժբախտությունը սկսել է մեկ ամիս առաջ, երբ փականները բացել են և ջուրը բաց են թողել դեպի Ախուրյանի ջրամբար, որը 50 տոկոս Թուրքիայի համար է նախատեսված, 50 տոկոս՝ Հայաստանի: Այսինքն, Արփի լճի ջրի կեսը, այսպես թե այնպես, տվել են Թուրքերին: Մոտ երկու օր առաջ նոր այդ փականները փակել են, այդպես էլ չեն վերանորոգել, ջուրն էլի հոսում է: Որևէ հույս չկա, որ Արփի լիճն այսօր կբավարարի այդ տարածաշրջանին»,- ասաց Բերբերյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը