Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի գյուղերի բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող ճանապարհը: Նրանք պահանջում են համայնքի գյուղերը դարձյալ առանձնանցել, վերադարձնել իրենց նախկին կարգավիճակը, քանի որ խոշորացման ժամանակ իրենց կարծիքը ոչ ոք հաշվի չի առել: Նրանք հայտարարել են, որ ճանապարհը չեն բացի, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվի։
«Խոշորացումից հետո Որևէ փոփոխություն չենք տեսել, վճարում ենք հարկեր, բայց ներդրումներ չեն արվում համայնքներում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ցուցարարները շեշտել են՝ ուզում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իրենց վճարած հարկերը մնան իրենց համայնքին և ներդրումներ արվեն։
«Ինչու իշխանությունները չեն գալիս՝ մեզ լսեն, բանակցեն: Վերևներում մեզ չեն լսում: Մենք ուզում ենք առանձնանալ, լինել առանձին համայնքներ»,-ասացին նրանք:
Գյուղացիները պահանջել են, որ իրենց մոտ գա Շիրակի մարզպետը և լսի իրենց: Ավելի ուշ հայտնի դարձավ, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մոտենում է ցուցարարներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը