08 07 2023

Այսօր մարդու, ղեկավարի պակաս կա․ մեր ժողովրդին ճիշտ ուղով առաջնորդողի կարիք ունենք․ Արամ Ա



Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը տեսանյութ է հրապարակել իր էջում՝ կից մեջբերելով հատված Արամ Ա կաթողիկոսի խոսքից. « Պետք է իրատես լինել․ այսօր մարդու պակաս կա, ղեկավարի պակաս կա․ այսօր անպիսի մարդկանց, ղեկավարների, առաջնորդների  կարիք ունենք, հոգևոր թե ազգային, որոնք իրենց ծառայությամբ, իրենց նվիրումով մեր ժողովրդի կյանքին նոր շունչ կտան, որ արյուն կներարկեն մեր ժողովրդի  կյանքին  և մեր ժողովրդին ճիշտ ուղղությամբ կառաջնորդեն։  Այսօր մեր Եկեղեցին, մեր ժողովուրդը , մեր կառույցները , մեր Հայրենիքը մարդու կարիք ունեն․ պետք է լինել իրատես, մեր ժողովրդի  կյանքը պետք է դիտել  իրապաշտ մոտեցումով, համապարփակ ոգիով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ