Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:
Արամ Առաջինը նշել է, որ Անկախությունը սրբազան արժեք է և Անկախության անխաթար պահպանումը ու պաշտպանությունը յուրաքանչյուր հայի պարտավորությունն է.
«Անկասկած, իրատեսությունը մեզ պետք է մղի հավաքական կամքով ու գիտակից հանձնառությամբ պաշտպանելու Հայաստանի անկախությունը՝ հեռու պահելով երկիրը հողային ամբողջականությունն ու անվտանգությունը խաթարող բոլոր տեսակի մոտեցումներից, զիջումներից ու համաձայնագրերից»։
Արամ Առաջինի ուղերձում նշվում է, որ եկեղեցին բոլոր ազգերի կյանքում միշտ եղել է անկախության կողքին։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը կոչ է անում համախմբվել համահայկական օրակարգի շուրջ։
Արամ Առաջինի ուղերձն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը