02 11 2024

Արամ Ա-ն և Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

Արամ Ա-ն և Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

Նոյեմբեր 1-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն և  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր:

Խոսակցության առանցքը հանդիսացավ նոյեմբեր 11-22 Ադրբեջանում տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի լույսին ներքո արցախահայերի  իրավուքնների հարցի բարձրաձայնելը:

Արամ Ա. Կաթողիկոսը մեծապես գնահատելով դատախազ Օկամպոյի օգնությունն Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը՝  հայտնեց, որ արդեն ինք վերջին շաբաթների ընթացքում աշխատանքներ է տանում՝ ի խնդիր Արցախի հայության իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ