Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
Հայաստանում ՌԴ դեսպանության մոտ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ տարբեր դեսպանատների մոտ իրենց նստացույցերը նպատակ ունեն միջազգային հանրությանը մղելու իրականացնելու իրական գործողություններ։
«Ռուսաստանը, որը նոյեմբերի 9-ի ստորագրող կողմն է, ունի պարտավորություններ, որի խաղաղապահ առաքելության ներակայությունն այսօր, ցավոք սրտի, միակ անվտանգային երաշխավորն է, և առաջիկա տարիներին էլ ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում կենսական անհրաժեշտություն է ցեղասպանության վտանգի դիմագրավման համար, բայց Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ իր թշնամական գործողություններն իրականացնում է նաև ռուս խաղաղապահների նկատմամբ։ Ռուսաստանը շատ ավելի կտուկ գործողությունների պետք է դիմի այսօրվա շրջափակումը վերացնելու, Արցախում հումանիտար աղետը կանխելու համար»,- ՌԴ դեսպանության մոտ, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ այսօր ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները սկսում են բանակցություններ. «ԱՄՆ-ն փորձում է շատ արագ ինչ-որ պայմանական խաղաղության պայմանագիր անունով թուղթ ստորագրել, այնինչ Արցախը շարունակում է շրջափակված մնալ»։
«Կյանքը ցույց տվեց, որ թշնամին որևէ բանի առաջ չի կանգնելու, Արցախին հաջորդելու է Սյունիքը, Գեղարքունքը, Երևանը, Երևանի կենտրոնը, կառավարության շենքն ու Կոնդի դաչաները»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը