Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Նպատակը մեկն է՝ սատար կանգնել Արցախի 120 հազար մեր հայրենակիցներին, ցույց տալ և կոչ անել աշխարհին՝ չլռել, չհամակրեպվել, օգնել հայ ժողովրդին՝ կտրելու բռնատիրոջ ձեռքն ու օգնելու Արցախի ժողովրդին»,-ասաց ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը՝ հավելելով․ «Դեսպանատներից կստանանք ազդակներ ու ըստ այդ կկողմնորոշվենք հետագա քայլերի հարցում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը