Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Միանշանակ մեր հույսը ամբողջապես նմանօրինակ ակցիաները չեն, մեր և՛կուսակցական բարձրագույն մարմինները, և՛ քաղաքական ներկայացուցիչները, խորհրդարանական խմբակցությունն ամենօրյա ակտիվ աշխատանքի մեջ է միջազգային գործընկերների հետ և փորձում է ստեղծված կացությունը նաև ներկայացնել նրանց նաև մեր տեսակետից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։
«Հստակ հակասություններ ունենալով ներկա իշխանության վարած քաղաքականության հետ, ամենևին վստահություն չունենք, որ այս իշխանությունն անում է ամեն հնարավորը՝ Արցախում ստեղծված կացությունը բարելավելու և արցախահայության իրավունքների պաշտպանելու․ և հակառակ դրա, մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել՝ արցախահայության հարցը բարձրացնելու համար»,- ընդգծեց Սևակ Նազարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը