Հունիսի 27-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում որոշում է կայացվել ապօրինի քրեական գործով մեղավոր ճանաչել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանին և մի քանի այլ քաղաքացիների։Գործը վերաբերում է Գլխավոր դատախազության դիմաց իրավապահ համակարգի ապօրինությունների դեմ տեղի ունեցած ցույցի ժամանակ հնչած վանկարկումներին, որոնք, առանց որևէ ապացույցի, վերագրվել էին տասը քաղաքացիների և դիտարկվել որպես խուլիգանություն։
Ցավալիորեն, այս իշխանության օրոք ապօրինի գործերը և վճիռները կրում են սովորական բնույթ։
Հերթական անգամ շինծու մեղադրանքներով փորձ է արվում վախեցնել և լռեցնել արդարության և հայրենիքի համար պայքարող հայ մարդուն։
Մենք դատապարտում ենք այս ապօրինությունը և վերահաստատում հայրենիքի համար պայքարի բոլոր ճակատներում առաջնագծում կանգնելու մեր վճռականությունը։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը