Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«ԱՄՆ դեսպանատան առջև ենք՝ ուղերձով, որ պետք է վերջ դրվի երկակի ստանդարտներին, Արցախը կանգնած է ցեղասպանության առջև․ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ նահանգները բավարարվում են լոկ հայտարարություններով և լուռ հետևում են, թե ինչպես է 120 հազար հայ մարդ իր սեփական հայրենիքում ցեղասպանվում։ 7 ամիս Արցախը շրջափակված է, իսկ վերջին 10 օրվա ընթացքում խորը շրջափակման մեջ է գտնվում, կա դեղորայքի, սննդի, անվտանգային խնդիր ու աշխարհը լուռ հետևում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը