09 06 2023

Փոխնախարարն ասաց, թե ինչու սիգարետի ակցիզային հարկը կտրուկ չեն թանկացնում



«Ընդունված պրակտիկ կա, որ երբ շատ է բարձրանում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, հիմնականում արտադրողներն ու ներմուծողները փորձում են դա տեղափոխել գնի մեջ, այսինքն դա մնա սպառողների վրա, այլ ոչ թե այդ հարկը վճարեն իրենց շահույթների հաշվին»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ծխախոտի ակցիզային հարկը որոշել են բարձրացնել տարեկան 10 տոկոսով, ոչ թե 15 տոկոսով, ինչպես եղել է նախորդ տարիներին:

«Իսկ երբ գինը էականորեն բարձրանում է, շատ սպառողներ բախվելով իրենց վճարունակության սահմանափակման խնդրին, սկսում են ավելի ցածրարժեք ծխախոտի արտադրանք սպառել, որը կարող է ավելի վնասակար լինել առողջությանը: Էլ  չեմ ասում, որ կարող է տնայնագործական եղանակով պատրաստված ծխախոտի արտադրանք սկսեն օգտագործել:

Երկրորդ մտահոգող հանգամանքն այն է, որ երբ մենք բարձրարժեք ծխախոտից անցում ենք կատարում միջին կամ ցածր արժեք ունեցող ծխախոտի արտադրանքի, կառավարությունը կորցնում է ավելացված արժեքի հարկի որոշակի մաս»,-ասաց փոխնախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ